Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական բանկի ղեկավար կազմի հետ
Սերժ Սարգսյանն այսօր Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանկի ղեկավար կազմի հետ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Խորհրդակցության ընթացքում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է ֆինանսական համակարգի 2017 թվականի հիմնական ցուցանիշները, ընթացիկ տարում այդ համակարգի զարգացման և դրամավարկային քաղաքականության հեռանկարները, կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումները, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների արդյունքում ԿԲ հիմնական գործառույթների իրականացման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել