Այս շաբաթ սպասվում է փոփոխական եղանակ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում հունվարի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում' քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 24-26-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:
Երևան քաղաքում հունվարի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-27-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Երևան քաղաքի հունվարի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 8.30C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -22.60C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -4.30C
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել