HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ՄԱԶԾ-ԳԷՀ լայնածավալ ծրագրի ղեկավար կոմիտեի նիստը

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ՄԱԶԾ-ԳԷՀ լայնածավալ ծրագրի ղեկավար կոմիտեի նիստը:

Նիստը նախագահել են  բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են չեխական Dekonta ընկերության ներկայացրած Նուբարաշենի ժամկետանց պեստիցիդների գերեզմանոցի մաքրման երեք հիմնական տարբերակները։ Նիստում ամփոփվել է ծրագրի շրջանակներում 2017թ կատարված աշխատանքները և նախանշվել են 2018 թ․ անելիքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter