Տրանսպորտի փոխնախարար․ «Դիզելային վառելիքով շահագործվող տրանսպորտային միջոցների գները կարող են նվազել»
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը խորհրդարանում հրավիրված լսումներին ինքն իրեն հարցրեց, թե արդյոք գնաճը կարո՞ղ է անդրադառնալ ավտոտրանսպորտային փոխադրումների գների բարձրացմանը։
Փոխնախարարն օրինակները ներկայացրեց կոնկրետ ապրանքատեսակների օրինակով և Հարկային օրենսգրքի փոփոխություններով։ Արման Խաչատրյանի հավաստիացմամբ՝ տրանսպորտային նպատակով բենզին գրեթե չի սպառվում, ուստի բենզինի ակցիզային հարկի բարձրացումը չի կարող հանգեցնել տրանսպորտային գների բարձրացմանը։ Ինչ վերաբերում է դիզվառելիքի գներին, ապա փոխնախարարի խոսքով՝ դիզվառելիքով շահագործվող տրասնպորտային միջոցների գները կարող են նվազել։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել