HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետի հետ

Դավոսում շարունակվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ: Այս մասին նշված է կառավարության պաշտոնական կայքում։

Քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Վարչապետ Բարզանին ընդգծել է, որ ցանկանում են խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ և խթանել առևտրատնտեսական կապերը:

Կարեն Կարապետյանն իր հերթին կարևորել է երկկողմ կապերի ամրապնդումը՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է փոխշահավետ գործակցությունը զարգացնելու ուղղությամբ գործնական քայլեր իրականացնել:

Վարչապետներն անդրադարձել են փոխգործակցության հնարավորությունենրին՝ քննարկելով տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի, զբոսաշրջության, առևտրի բնագավառներում հարաբերությունների խորացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև Երևան-Էրբիլ կանոնավոր չվերթի բացման հեռանկարներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter