Մի շարք ավտոճանապարհների ձյուն է գալիս
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Տաշիրի, Նոյեմբերյանի, Տավուշի, Աբովյանի, Հրազդանի, Գավառի, Ճամբարակի և Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է գետնաբքի պատճառով:
Ջաջուռի լեռնանցքում բուք է:
Նախարարությունը վստահեցնում է, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հավելում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է մաիյն բեռնատար ավտոմեքենաների համար: Ժամը 09:00-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 83 բեռնատար ավտոմեքենա:
Հունվարի 24-ի ցերեկն առանձին շրջաններում, 25-27-ը շրջանների զգալի մասում, 28-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լուսանկարը՝ mtcit.am
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել