HY RU EN

Սեդա Ղուկասյան

Մարտի 8-11-ը ոչ աշխատանքային օրեր կլինեն

Այս տարվա մարտի 9-ը կհամարվի ոչ աշխատանքային օր:

Նման որոշման նախագիծ ընդունվեց այսօր՝ Կառավարության հերթական նիստի ժամանակ։ Որոշումը ներկայացրեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը, որի խոսքով՝ մարտի 9-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մարտի 17-ին` շաբաթ օրը:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: Այս որոշման շնորհիվ քաղաքացիների համար ոչ աշխատանքային կլինի չորս օր՝ հինգշաբթիից կիրակի։