HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ-ը և «Հայփոստ»-ը կհամագործակցեն արտակարգ իրավիճակներում բնակչության իրազեկման և ազդարարման հարցում

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանին: Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԻՆ-ի և «Հայփոստ»-ի միջև համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես արտակարգ իրավիճակներում բնակչության իրազեկման և ազդարարման, ՀՀ ԱԻՆ փրկարարական գործունեությանը վերաբերող ներկայացուցչական դրոշմանիշերի, նամականիշերի և բացիկների ստեղծման գործընթացներում:

Քննարկման արդյունքում կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել արտակարգ իրավիճակներում բնակչության իրազեկման և ազդարարման գործընթացում օգտագործել նաև «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի տեղեկատվական խողովակները, ինչը կնպաստի տեղեկատվության կոնկրետ հասցեատերը հանդիսացող լսարանի ավելի ստույգ թիրախավորմանը և կբարձրացնի բնակչության համար տեղեկատվության հասանելիության մակարդակը:

Կարևորելով այս տարի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի հիշատակման օրը որպես «Դիմակայուն Հայաստան»-ի օր հռչակելու գաղափարի կարևորությունը՝ Տոնոյանն ընդգծել է, որ օրվա խորհուրդն իր արտացոլումը պետք է գտնի նաև համապատասխան նամականիշերի և դրոշմանիշերի միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter