
2017 թվականին արտահանումն աճել է 25.2%-ով, ներմուծումը՝ 27.8%-ով
2017 թվականին Հայաստանն աշխարհի հետ մոտ 6.426 մլրդ դոլարի առևտուր է արել։ Ինչպես տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) հրապարակումից, 2016 թվականի համեմատ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 26.9%-ով։
Մասնավորապես, ապրանքների արտահանումը Հայաստանից 2017 թվականին կազմել է մոտ 2.243 մլրդ դոլար, որը 2016 թվականի համեմատ աճել է 25.2%-ով։
Իսկ ներմուծման ծավալը կազմել է մոտ 4.183 մլրդ դոլար։ Ներմուծումը 2017-ին ավելի արագ տեմպերով է աճել, քան արտահանումը։ Ներմուծման ծավալների աճը կազմել է 27.8%:
Հայաստանի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2017 թվականի հունվար-դեկտեմբերի տվյալներով կազմել է մոտ 1.94 մլրդ դոլար։
Լուսանկարը՝ pixabay.com
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել