HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում, Մեղրու և Արթիկի ճանապարհներին գետնաբուք է

Տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մեղրու, Կապանի, Գորիսի, Սիսիանի, Եղեգնաձորի, Աշտարակի, Արմավիրի, Թալինի, Ապարանի, Մարալիկի, Աբովյանի, Դիլիջանի, Իջևանի, Վանաձորի, Ստեփանավանի,

Նոյեմբերյանի, Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում:
Բքի և ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում, Մեղրու և Արթիկի ճանապարհներին գետնաբուք է։

Գավառ-Սևան և Գավառ-Մարտունի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter