HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղանակը՝ առաջիկա օրերին

Հայաստանի տարածքում հունվարի 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 29-31-ը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 27-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, հունվարի 31-ից փետրվարի 1-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում հունվարի 27-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 28-31-ը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

ԱԻՆ-ը հավելում է, որ այսօր՝ ժամը 12:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Գեղանիստ-Սպանդարյան և Հառիճ-Նահապետավան ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Արթիկ-Նորաշեն և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Լոռու մարզում, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և Աշտարակ-Թալին ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Սյունիքի մարզում և Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում տեղում է ձյուն:

ԱԻՆ-ը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter