HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 15:45-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հունվարի 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները:

Արթիկ-Նորաշեն, Գեղանիստ-Սպանդարյան, Հառիճ-Նահապետավան ավտոճանապարհներին,  Լոռու մարզում, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և Աշտարակ-Թալին ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Սյունիքի մարզում տեղում է ձյուն: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter