Արամ Բարեղամյանն ազատության մեջ է
«Սեւան» քրեակատարողական հիմնարկից այսօր, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Հայոց համազգային շարժում կուսակցության Հրազդանի կառույցի ղեկավար, ՀՀՇ վարչության անդամ Արամ Բարեղամյանը:
Նա 2008թ. հուլիսի 14-ին դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման` մարտի 1-ին ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել