HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության որոշ ճանապարհներին մերկասառույց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ մերկասառույց է:

Հունվարի 30-ի և փետրվարի 1-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Հունվարի 29-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Արթիկ-Նորաշեն, Գեղանիստ-Սպանդարյան, Աշոցք-Ամասիա, Հառիճ-Նահապետավան ավտոճանապարհներին, Լոռու մարզում, Սյունիքի մարզում տեղ-տեղ մերկասառույց է:

Տավուշի մարզում մառախուղ է:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter