HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն. բացահայտվել է «Վիվարո»-ի տիրոջ սպանությունը

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Գաջեգործների 1-ին փողոցին հարակից «Աղի ջուր» կոչվող լճակում ավտոմեքենա կա:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ, և փրկարար ծառայության միջոցով լճակից դուրս է բերվել «Օպել-Բ» մակնիշի ավտոմեքենա, որի սրահի հետևի նստելատեղին հայտնաբերվել է մեքենայատիրոջ՝ դեկտեմբերի 23-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող, 40-ամյա Գարիկ Կիրակոսյանի դիակը՝ կրծքավանդակին և թիկունքին բազմաթիվ վնասվածքների հետքերով:

Նույն օրը ոստիկանության ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Որմնադիրների փողոցի սկզբնամասում՝ Գարիկ Կիրակոսյանին պատկանող ավտոմեքենայում, ֆինանսական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ավտոմեքենայի սրահից վերցրած դանակով հարվածներ հասցնելով՝ Կիրակոսյանին սպանել է 26-ամյա Մհեր Խաչատրյանը, այնուհետև դիակը նույն ավտոմեքենայով տեղափոխելով «Աղի ջուր» կոչվող լճակ՝ մեքենան ջրասույզ է արել:

Մհեր Խաչատրյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter