
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է «Կրեմլյան ցանկը»
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սերտ կապեր ունեցող ռուսաստանցիների անունները։
Հունվարի 29-ին ԱՄՆ կոնգրեսին ներկայացված «Կրեմլյան ցանկ» անունով զեկույցում նշված են 114 բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական գործիչների անուններ։ Այդ ցուցակում են հայտնվել նաեւ 96 օլիգարխների անուններ։
Ռուստաստանաբնակ գործարարներ Սամվել Կարապետյանի եւ Դանիել Խաչատուրովի անունները ներառված են այդ ցուցակում։ Երկու գործարարներն էլ բիզնես գործունեութուն են ծավալում նաեւ Հայաստանում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել