HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոշ ավտոճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ մերկասառույց է:

Հունվարի 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն:

Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Սյունիքի մարզում տեղ-տեղ մերկասառույց է: Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մանրամասնում է, որ մերկասառույցը Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան ավտոճանապարհներին է, 09:30-ի դրությամբ մերկասառույց է նաև Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին:

ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Լուսանկարը՝ mtcit.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter