HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խախտումներ են հայտնաբերվել հացի երկու արտադրամասերում

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական գործողությունների շրջանակում կասեցրել է Երևանի Պուշկինի 38 հասցեում գործող Ա/Ձ Վարդան Շահինյանի հացի արտադրամասի գործունեությունը:

Արտադրամասում ոչ միայն խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները, այլև չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության, արտադրության տեխնոլոգիական գործընթացը չի իրականացվել տվյալ տեսակի համար արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան, իսկ հացը տեխափոխվել է սանիտարական անձնագիր չունեցող մարդատար ավտոմեքենայով: Այս մասին տեղեկացնում է ծառյությունը։

Հացի արտադրամասը կվերագործարկվի միայն խախտումները վերացնելուց հետո:

Ծառայության մեկ այլ որոշմամբ՝ ժամանակավորապես արգելվել  է Երևանի Դրոյի 22/1 հասցեում գործող «Դավիթ 84» ՓԲԸ-ի 12 աշխատակիցների աշխատանքը, քանի որ վերջիններս ենթարկված չեն եղել նախնական և պարբերական բժշկական զննության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter