Դիլիջան-Վանաձոր, Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Դիլիջան-Վանաձոր, Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Ըստ հաղորդագրության՝ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել