HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերին:

Կառավարաության կայքը տեղեկացնում  է, որ հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Այս համատեքստում զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են հաջորդ շաբաթ նախատեսվող՝ ՀՀ կառավարություն-ԱՄՆ ՄԶԳ համագործակցությանը նվիրված շնորհանդես-քննարկմանը, որի ժամանակ ներկայացվելու են տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերը, ընթացիկ նախաձեռնությունները և արձանագրված արդյունքները: 

Կառավարության ղեկավարը կարևորել է երկկողմ արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում համատեղ իրականացվող ծրագրերը նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանը: 

«Բարձր ենք գնահատում ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են ՀՀ տնտեսական աճի ապահովմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարի հաջող իրականացմանը և կառավարման արդյունավետության բարձրացման», - նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին:

Դեսպան Ռիչարդ Միլսը ողջունել է նախաձեռնված ռեֆորմները և վերահաստատել ԱՄՆ՝ այդ գործընթացին օժանդակությունը շարունակելու պատրաստակամությունը: 

«ԱՄՆ կառավարությունը Միջազգային զարգացման գործակալության տարաբնույթ ծրագրերի միջոցով աջակցում է ՀՀ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգին, որը միտված է ժողովրդավարության ու ներդրումների համար բարենպաստ պայմանների ձևավորմանը», - ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter