HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Այսուհետ հատուկ կացության կարգավիճակ կտրվի կամ կմերժվի` վարչապետի որոշմամբ

Այսուհետ հատուկ կացության կարգավիճակ տալու կամ մերժելու որոշում կկայացնի հանրապետության վարչապետը: Նման որոշում այսօրվա նիստին ընդունեց գործադիրը՝ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի առաջարկով:

Օրինագծի պատրաստումը պայմանավորված է 2015 թվականին կատարված սահմանադրական փոփոխություններով: Ներկայում հատուկ կացության կարգավիճակ տալու կամ մերժելու որոշում կայացնում է հանրապետության նախագահը: Սահմանադրական փոփոխություններով այդ լիազորություններն այսուհետ ստանձնելու է վարչապետը, քանի որ նոր սահմանադրությամբ ամրագրվել է, որ նախագահին հատուկ կացության կարգավիճակ տրամադրելու լիազորություն չի վերապահվի:

Որոշման ընդունումից հետո փոփոխություն կկատարվի «Օտարերկրացիների մասին» օրենքում: Բացի այդ, օրենքից կհանվի հատուկ կացության կարգավիճակ տալու կամ մերժելու որոշումը բողոքարկելու արգելքը:

Ինչպես նշվում է որոշման նախագծում՝ ոստիկանությունն այժմ շրջանառում է «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին» նոր օրենքի նախագիծ և դրանով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթ։ Այդ փաթեթում ներառված է նաև հատուկ կացության կարգավիճակ տարամադրելու նախագահի լիազորությունը վարչապետին վերապահելու հարցը:  

Փաթեթն արտաքին շրջանառության ժամանակ համաձայնեցվել է շահագրգիռ պետական մարմինների հետ և առարկություններ չեն ներկայացվել։ Սակայն օրինագծերի փաթեթը ծավալուն է և առավել մանրամասն քննարկումների անհրաժեշտություն ունի: Ոստիկանության հաղորդմամբ՝ այդ գործընթացը կպահանջի որոշակի ժամանակ, իսկ մինչև նորընտիր նախագահի լիազորությունների ստանձնումն անհրաժեշտ է գործող իրավական ակտերը համապատասխանեցնել սահմանադրությանը, նպատակահարմար են գտնում առանձին շրջանառել և ընդունել «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին այս օրինագիծը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter