HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«10 տարի անց մենք կունենանք արդիականացված էլեկտրական ցանցեր». էներգետիկայի նախարար

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի առաքելության ղեկավար Տիանհուա Լուոյի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարությունը տեղեկացնում է, որ քննարկվել են էներգետիկայի բնագավառում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հետագա համագործակցության հնարավորությունները։

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը կարևորել է ԱԶԲ կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունը, հատկապես իրականացվող բարեփոխումների ուղղությամբ: Նախարարը նշել է, որ «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» ծրագրով նախատեսված կարգավարման կառավարման ավտոմատացված համակարգի (SCADA), «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են և հաջողությամբ իրականացվում են:

Ներկայացնելով համակարգում նախատեսվող ծրագրերը՝ նախարարն ընդգծվել է բանկի օժանդակությունը ինչպես «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարման արդյունավետության բարձրացման, տեխնիկական վերազինման, այնպես էլ էներգետիկ այլ ծրագրերի իրականացման գործում՝ հաշվի առնելով, որ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման նոր բարձրավոլտ գծի կառուցումը և համակցումը Հայաստան-Իրան բարձրավոլտ գծին հնարավորություն կտա Հայաստանը դարձնել էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր Իրանի և Վրաստանի, ապա նաև Ռուսաստանի հետ։

Ի թիվս այլ ծրագրերի՝ ԱԶԲ-ն աջակցում է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցերի» լայնամասշտաբ վերակառուցման ծրագրին:

«10 տարի անց մենք կունենանք արդիականացված և արդի չափանիշներին համապատասխան էլեկտրական ցանցեր»,- նշել է Աշոտ Մանուկյանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ԱԶԲ ֆինանսավորմամբ մի շարք այլ ծրագրերի իրականացմանն ու հետագա համագործակցության հնարավորություններին: Զրուցակիցները վերահաստատել են գործընկերությունը շարունակելու և խորացնելու պատրաստակամությունը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Տիանհուա Լուոն փոխանցել է Ասիական զարգացման բանկի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսության և էներգետիկայի ոլորտի զարգացման ծրագրերին։ Նա նշել է նաև, որ բանկը հետաքրքրված է ներկայացված ծրագրերով և պատրաստ է դիտարկել ԱԶԲ-ի մասնակցության հետագա հնարավորությունները։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Ակնկալվում է, որ դրանք կշարունակվեն նաև առաջիկայում։

Մեկնաբանություններ (1)

Աննա
Արդիականացումը ենթադրու՞մ է որ 10 տարի անց ամենուր թափթփված ու կախկխված էլեկտրական լարեր չեն լինի, էլեկտրական սյուներն ամրացնելիս ցեմենտը չեն գողանա, Երեւանից 20կմ ու անդին` հեռավոր գյուղերում լարումը կծինի 220 ու հոսանքը քամու շրշյունի հետ չի տատանվի կամ անջատվի։ Եւ բոլոր էն կոռուպցիոն թալանը որ կա այս ոլորտում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter