HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նոր երթուղային միասնական ցանցով երթևեկելու համար քաղաքացին պետք է վճարի մեկ անգամ

Նոր երթուղային միասնական ցանցով երթևեկելու համար քաղաքացին պետք է վճարի մեկ անգամ՝ անկախ նրանից, թե մեկ ուղևորության ընթացքում քանի տրանսպորտային միջոց է փոխելու։

Այս մասին Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։

Սակագինը դեռևս հստակեցված չէ. «Մեզ համար առաջնային է, որպեսզի ընդհանուր սակագնի մատչելիությունը շարունակենք պահել այն մակարդակի վրա, ինչ որ ունենք»,- ասաց Նիկոյանը։

Փոխքաղաքապետն իր խոսքում նշեց, որ սակագինը պետք է լինի ոչ թանկ, ոչ էլ էժան, «Հետք»-ը հետաքրքրվեց` կա՞ն նախնական հաշվարկներ, թե մատչելի սակագինն ինչ գումարային սահմանում է տատանվելու։

«Չկան հաշվարկներ, որովհետև չկան չափորոշիչներ, որոնք սահմանել ենք։ Նույն ավտոբուսները  մի շարք ավելի չափորոշիչներով, ինչպես հաշմանդամների համար նախատեսված, այլ արժեք ունեն, և եթե որոշվի, որ մի մասում լինելու է, դրանք այլ արժեք են ունենալու, ես պարզապես օրինակ բերեցի։ Դա կարող է վերաբերել նաև ուղևորասրահի սառեցման համակարգ ունենալուն, նոր տոմսային համակարգի սարքավորումներին: Դրանք բոլորը չափորոշիչներ են, որոնք բարձրացնելու են ավտոբուսի գինը, երբ այդ չափորոշիչները հստակեցնենք, հնարավորություն կունենանք միասին հաշվարկելու տրանսպորտի սակագինը, և դա լինելու է թափանցիկ»,- ասաց փոխքաղաքապետը։

Մասնագիտական խմբին խորհրդատվություն տրամադրող ընկերությունն առաջարկել է ուսումնասիրել ըստ վառելիքի տեսակների շահագործվող ավտոբուսները:

«Թե որ վառելիքի տեսակով ավտոբուսներն ինչ առավելություններ ու թերություններ ունեն, ինչ շահագործման ծախսեր են առաջացնում, որքան են դրանց ներդրումային ծավալները, որպեսզի որոշենք ինչ վառելիքով տրասնպորտային համակարգ կունենանք։ Այս պահին դեռևս հստակ չէ, որ մեր տրանսպորտային համակարգն անպայման դիզելային վառելիքով է լինելու, նաև էլեկտրոբուսների տարբերակն է քննարկվում, չնայած դրանց սկզբնական ներդրումային ծավալները շատ մեծ են, սակայն մասնակի կոմպենսացվում է ներդրումների հիմնական տարբերությունը, բայց դոնորների հետ քննարկում ենք, որովհետև դրանց ներդրման պարագայում համոզված եմ՝ կունենանք որոշակի դրամաշնորհային ծավալներ»,- մանրամասնեց փոխքաղաքապետը։

Նիկոյանը շեշտեց՝ քաղաքապետարանի համար առաջնահերթություն է տրանսպորտի գինը «մատչելի պահել»։

Նիկոյանը հստակեցրեց՝ նոր տրանսպորտային ցանցն ամբողջությամբ պետք է հարմարեցված լինի հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի համար։

Տրասնպորտային ցանցն այս տեսքով փորձնական կներդրվի, ինչպես 18 մետրանոց ավտոբուսները, տեղփոխումներով երթևեկը՝ «հասկանալու, թե ինչ խոչընդոտներ կարող են լինել այդ ավտոբուսների շահագործման համար։

Հարցին, թե կարո՞ղ են լինել չափորոշիչներ վարորդների համար, Նիկոյանն ասաց․ «Քննարկելու ենք միասին, հանրային կարծիքի ուսումնասիրություն ենք անելու, թե մեր բնակչությունն ինչ պահանջներ ունի վարորդներից, և եթե տարիքային հարցը դիտվի որպես խնդիր, չի բացառվում, որ այն ընդգրկվի չափորոշիչներում, առավել ևս եթե դիտարկվի որպես անվտանգության չափորոշիչ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter