HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակարանների գները Երևանում 3.5%-ով նվազել են 2017 թվականին

2017 թվականին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ  ավելի քան  186 հազար գործարք է իրականացվել։ Ինչպես վկայում են  Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալները,  2016 թվականի համեմատ գործարքների քանակն աճել է 7.5%-ով։ Ընդ որում՝ գործարքների շուրջ  37%-ը իրականացվել է Երևանում։

Միայն օտարման գործարքները շուկայում 2017 թվականին գերազանցել են 52 հազարը։ Այստեղ պետք է նկատի ունենալ հիմնականում անշարժ գույքի առուվաճառքը, օրինակ՝ հողերի,  տների, բնակարանների, ավտոտնակների, ամառանոցների և այլն։ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) հրապարակած տվյալներն էլ ցույց են տալիս, որ օտարման գործարքները հանրապետությունում մեկ տարվա ընթացքում մոտ 12%-ով ավելացել են։

Օտարման գործարքների թվով ամենակտիվը Երևանն է, ամենապասիվը՝ Վայոց ձորը։

Մայրաքաղաքում բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է մոտ 24%-ով

2017-ին Երևանում է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ավելի քան 10 հազար առուվաճառքի գործարք է իրականացվել։ 2016-ի համեմատ այս ցուցանիշը 23.7%-ով աճել է։ Շեշտենք, որ այստեղ միայն բնակարանների մասի է խոսքը։ Անհատական  տները՝ առանձնատները, ներառված չեն։

Կադաստրի հաշվարկներով՝ Երևանում 2017-ին բնակարանների, 1 քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2016 թվականի համեմատ նվազել են 3.5 %-ով:

Ձևավորվել են հետևյալ շուկայական միջինացված գները (տե՛ս ինֆոգրաֆիկան)։  Ինչպես երևում է, մեկ տարվա ընթացքում, ըստ Կադաստրի տվյալների,  Երևանում բարձրացել են միայն Կենտրոն վարչական շրջանի բնակարանների միջին գները։

Իսկ մարզերում 2017 թվականին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 4225 բնակարան, որոնց քանակը, 2016 թվականի համեմատ աճել է 12.3 %-ով: Միջին գներն էլ միջինում նվազել են 5%-ով։

Կոմիտեն արձանագրել է, որ 2017 թվականին հանրապետությունում իրականացվել  է անհատական բնակելի տների ավելի քան  5 հազար  առուվաճառքի գործարք, այդ թվում Երևան քաղաքում՝ ավելի քան 1.5: 2016 թվականի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքի քանակն աճել է 19.3 %-ով, ընդ որում, Երևան քաղաքում ` 22.3 %-ով, իսկ մարզերում՝ 18.1 %-ով :

Նախորդ տարի իրականացվել է 9.5 հազար վարձակալության գործարք, աճը՝ 25.7 %։ Իսկ գրավադրման գործարքները կազմել են ավելի քան 24 հազար, աճը՝  13.5 %: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter