HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Մանուկյանն աշխատանքային այցով ՀԱԷԿ-ում էր

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Աշոտ Մանուկյանն այսօր աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: ԱՆախարարի գլխավորությամբ Հայկական ատոմային էլեկտրակայանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքներին, ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով նախատեսված աշխատանքների 2-րդ փուլի նախապատրաստական աշխատանքներին, որն, ըստ ժամանակացույցի, կմեկնարկի ապրիլի 14-ին: Խորհրդակցությանը մասնակցել է Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավար և ինժեներական անձնակազմը։

Օրակարգի մեկ այլ հարցով անդրադարձ է եղել արդիականացման միջոցառումների ծրագրին: Պատասխանատուների հավաստմամբ, կատարված ուսումնասիրությունների հիման վրա երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել սարքերի և սարքավորումների փոխարինման  աշխատանքներ:

Աշոտ Մանուկյանը կարևորել է ՀԱԷԿ-ի անձնակազմի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ աշխատանքները: Նախարարը բարձր է գնահատել ՀԱԷԿ-ի աշխատակիցների ներդրումը, աշխատանքային փորձն ու արհեստավարժությունը, միևնույն ժամանակ ընդգծել ատոմային էներգետիկայի բնագավառում երիտասարդ մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությունը՝ ատոմակայանի աշխատակիցների կազմը երիտասարդ կադրերով համալրելու նպատակով:

Աշոտ Մանուկյանը շրջայց է կատարել կայանում, ծանոթացել ՀԱԷԿ-ի ընթացիկ աշխատանքներին, արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, ինչպես նաև երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով իրականացվող միջոցառումների նախապատրաստության ընթացքին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter