
Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փետրվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ԱԻՆ-ը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել