
Սերժ Սարգսյանն այցելել է ուռուցքաբանության ազգային կենտրոն, ծանոթացել նաև Երևանի հյուրանոցային ոլորտի զարգացման ընթացքին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին, այցելել է առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն: Հանրապետության nախագահը շրջայց է կատարել ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի հիմնանորոգված բաժանմունքում, ծանոթացել կատարված աշխատանքներին և առողջապահական որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով ստեղծված պայմաններին, փոխանցում է նախագահի պաշտոնական կայքը:
Կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը Սերժ Սարգսյանին ներկայացրել է վերջին տարիներին Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները և կենտրոնի գիտակլինիկական գործունեության, շենքային պայմանների, տեխնիկական վերազինման ուղղությամբ 2018 թվականին իրականացվելիք աշխատանքները:
Նախագահն այսօր մայրաքաղաքում ծանոթացել է նաև հյուրանոցային ոլորտի զարգացման ընթացքին: Սերժ Սարգսյանն այցելել է մայրաքաղաքի կենտրոն համայնքում տեղակայված «Իբիս Երևան Կենտրոն» և «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել»՝ շրջել այդ հյուրանոցային համալիրներում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել