HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». «Էդ Կովալենկոն թող ինքն իրեն հաշիվ տա»

Անցած շաբաթ թերթի հետ զրույցում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը այտարարել էր, թե «Հրազդանի քաղաքապետի մեր թեկնածուն՝ ի դեմս քաղաքապետ Արամ Դանիելյանի, խոշոր հաշվով հաղթելու է, եւ առաջարկում եմ հաշվարկներն այս հարթության վրա կատարել»: 

Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով ՀՀԿ-ական մարզպետի այս հայտարարությունն ու պատասխանելով այն հարցին, թե ինքն իր հաշվարկները հիմա ի՞նչ «հարթության վրա» է կատարում՝ Հրազդանի քաղաքապետի առաջիկա ընտրոթյուններում իր թեկանությունն առաջադրած Սասուն Միքայելյանն ասել է. «Նախ՝ էդ Կովալենկոն թող ինքն իրեն հաշիվ տա, թե ինքն էդ ի՞նչ հեղինակություն է վայելում ժողովրդի շրջանում, որ հիմա էլ ժողովրդի հաշվին հաշվարկներ է անում: Ժամանակը կգա ու կերեւա՝ իր հաշվարկները ճի՞շտ են, թե՞ սխալ: Ինքը սովոր է կեղծիքներով ընտրություններ կազմակերպել, իր պաշտոնն օգտագործել բացառապես իր շահերի ու ժողովրդին ճնշելու համար, բայց էս անգամ խոստանում եմ՝ դա իրեն անել չի հաջողվի»:  

Լուս.` Գ. Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter