«Չորրորդ ինքնիշխանություն». Փաստերի 90 տոկոսը սուտ է. Կոնգրեսը հունվարին կարձագանքի ՀՔԾ-ի զեկույցին
Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը «ՉԻ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՔԾ-ի կողմից ներկայացված մարտի մեկի վերաբերյալ զեկույցը, նշել է, որ ինքն ու իր ղեկավարած հանձնախումբը զեկույցին կարձագանքեն հունվարին: Ջհանգիրյանը նշել է, որ ըստ էության իշխանությունները նպատակաուղղված են այդ զեկույցը հրապարակել հենց այս օրերին, որպեսզի տոների կապակցությամբ զբաղված մարդիկ չհասցնեն նորմալ ուսումնասիրել այն: Այդ պատճառով էլ Կոնգրեսը տոներից հետո մանրամասն կուսումնասիրի զեկույցը եւ անպայման կներկայացնի իր տեսակետները:
Իր հերթին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը «ՉԻ»-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՔԾ զեկույցին, նշել է, որ «ծանոթանալով զեկույցի մեջ նշված դրվագների հետ, որոնք առնչվում են իր անձին, կարող է ասել, որ բերված փաստերի 90 տոկոսը սուտ է»: «Ես արդեն միայն դրանով կարող եմ եզրակացնել կամ գնահատել ամբողջ զեկույցի որակը: Հետաքրքրական է, որ չնայած «7»-ի գործով փաստաբանները միջնորդել են, որ ինձ հարցաքննեն, քննությունը դա չի արել, ինչից հետեւում է, որ քննության նպատակը եղել է հաստատել իրենց մոգոնած վարկածը»,- նշել է Զուրաբյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել