HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». քաշքշոց ԱԺ-ում

Լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի թիկնազորի նորանշանակ պետ Վիրաբ Ղազարյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը երեկ խորհրդարանի շենքում քաշքշել են իրար: Բանը հասել է ձեռնամարտի, հնչել են փոխադարձ հայհոյանքներ: Սույն սկանդալը երեկ ՀՀԿ-ում բուռն քննարկումների առարկա էր դարձել:

Թերթի աղբյուրները պնդում են, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նիկոյանի թիկնազորի պետը փորձել է ծանոթանալ ֆինանսական որոշ փաստաթղթերի, որոնք վերաբերում են ԱԺ աշխատակազմի աշխատակիցների գործուղումներին եւ ճաշարանի գործունեությանը: Էրիկ Մինասյանն ընդդիմացել է Ղազարյանի այս փորձերին՝ նշելով, որ նա օժտված չէ համապատասխան լիազորություններով: Սա դուր չի եկել Ղազարյանին, հետեւանքն էլ եղել է քաշքշոցը:

Թերթը հիշեցնում է, որ Վիրաբ Ղազարյանը նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի թիկնազորի պետն էր եւ որոշ տեղեկությունների համաձայն՝ Սամվել Նիկոյանի թիկնազորի պետ է նշանակվել Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանի միջնորդությամբ: Էրիկ Մինասյանը հեռախոսազանգերին երեկ այդպես էլ չի պատասխանել, Վիրաբ Ղազարյանին նույնպես գտնել չի հաջողվել:  

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter