
Մարուքյանն ահազանգում է ԱԺ կանոնակարգ-օրենքի խախտման մասին
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ նստաշրջանի մեկնարկին ահազանգեց սահմանադրական օրենքի խախտման մասին։ Երեկ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջինից երկրորդ ընթերցում քննարկման է ներկայացվել Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը։
Կառավարության ներկայացուցիչն առաջարկել է փոփոխություններ կատարել Քաղաքացիական դատավարության օրենսգրքում՝ փաստաբանների նկատմամբ սանկցիաներ կիրառելու մասով և առաջարկվել է փաթեթում ներառել Քրեական և Վարչական դատավարության օրենսգրքերը, և հանձնաժողովը հավանություն է տվել։ Պատգամավորի խոսքով՝ ԱԺ նախագահին գրավոր գրություն է ուղարկելու ԱԺ կանոնակարգի խախտման մասին
Հիշեցնենք, որ սահմանադրական օրենքների քվեարկության համար անհրաժեշտ է պատգամավորների առնվազն 3/5-ի քվեարկությունը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Մեկնաբանել