
«Ծառուկյան» խմբակցությունը միացավ «Ելք»-ի՝ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկին
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն առաջարկեց գործընկերներին միանալ «Ելք»-ի ստորագրահավաքին՝ արտահերթ նիստ հրավիրելու հարցով։ Պատգամավորը հիշեցրեց, որ երկրում առաջնային սպառման ապրանքների սակագները բարձրացել են, ինչը պայմանավորված է Հարկային օրենսգրքի փոփոխություններով։ Փաշինյանն առաջարկեց փետրվարի 16-ին` ժամը 11.00-ին, արտահերթ նիստ հրավիրել՝ Հարկային օրենգրքում մի շարք փոփոխություններ կատարելու համար։
«Արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորների ստորագրությունը, կոչ ենք անում այն պատգամավորներին, որոնք պատրաստ են ստորագրել այս ձևաթղթի տակ, ասել այդ մասին»,-ասաց նա։
ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենք կմիանան ստորագրահավաքին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել