
Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությունը ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ փետրվարի 6-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել զոհերի հիշատակը:
Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին: Դոմինիկ դը Բյումանը գրառում է կատարել հուշամատյանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել