
Վարչապետը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հեռանկարները
Կառավարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաումային:
Հանդիպմանը վարչապետն անդրադարձել է Դավոսում Նիդերլանդների իր գործընկերոջ Մարկ Ռուտեի հետ ունեցած արդյունավետ հանդիպմանը՝ նշելով, որ քննարկվել են համագործակցության հեռանկարները խելացի գյուղատնտեսության, կաթնամթերքի եւ մսամթերքի վերամշակման, ինչպես նաև ֆերմերային տնտեսությունների ստեղծման ուղղությամբ:
Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը կարող է որպես հարթակ հանդիսանալ հոլանդական բիզնեսի համար՝ տարբեր շուկաներ մուտք գործելու համար:
Դեսպանն իր հերթին ընդգծել է երկկողմ կապերի աշխուժացման կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել շփումների ակտիվացմանն ու երկկողմ գործարար կապերի զարգացմանը:
Մեկնաբանել