HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿ մի շարք պաշտոնյաներ նպաստել են ենթադրյալ հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվությունից խուսափելուն

Դատախազության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Ալավերդի քաղաքի բնակիչ Ալավերդիում 2017 թվականի հունիսին Կամո Փիրուզյանի սպանության գործքի քննության շրջանակներում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել Քննչական կոմիտեի ծառայողին. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Մասնավորապես` Վահագն Աբգարյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր համագործակցության անդամ Վլադիմիր Դավթյանի կողմից Վահագն Աբգարյանի պատվերով 2017թ. հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանին սպանելու փաստերի առթիվ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական, դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ հանցավոր համագործակցության ղեկավար Վահագն Աբգարյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով իր և իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:

Ձեռք են բերվել փաստական տվյալներ նաև այն մասին, որ Քննչական կոմիտեի մի շարք պաշտոնատար անձինք Վահագն Աբգարյանի կամ նրա ղեկավարած հանցավոր համագործակցության անդամների դրդմամբ չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները՝ նպաստելով ենթադրյալ հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվությունից խուսափելուն:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քրեական գործն անջատվել է առանձին վարույթում, որի նախաքննությունը 01.02.2017թ. ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Վ.Աբգարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Քննչական կոմիտեի ծառայողին 06.02.2018թ. Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Մեկնաբանություններ (1)

ԱՐԴՅՈՔ ԿԳՆԱՆ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ?
Պատկերացրեք ինչքան ահավոր է մի երկրում, որտեղ ժողովրդի «ծառաներն ու պահապանները» բանդիտ - բեսպրեդելշչիկների օգնականներն են ու նրանց ձեռքի գործիքը: Ինչ է մնում այդ ժողովրդին բացի փախուստն իր երկրից?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր