HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիճաբանություն փաստարկների և հիստերիկայի միջև

«2 НК» ԲԸ բաժնետերերի միջև վեճը մեկնաբանում է փաստաբանը

Համացանցում հայտնվել է Յուրի Սեմյոնովի տեսաուղերձը, որում նա գնահատական է տալիս «2 НК» ընկերության բաժնետերերի կոնֆլիկտին։

Ինձ անհայտ է, թե ով է Յուրի Սեմյոնովը, մինչև այս հրապարակումը նրա մասին ոչինչ չեմ լսել, շփումներ չեմ ունեցել: Նաև անհայատ է, արդյո՞ք Յուրի Սեմյոնովի արտահայտած դիրքորոշում իր սեփականն է, ո՞ւմ նախաձեռնությամբ է նա գործում, կիսո՞ւմ են արդյոք նրա տեսակետները բաժնետեր Գրիգորյանն ու գլխավոր տնօրեն Գորինովը, թե՞ Սեմյոնովը շարադրում է իր տեսլականը, դրա համար կոնֆլիկտի կողմերից չունենալով ոչ մի իրավասություն և հանձնարարություն: 

Ես կարծում եմ, որ եթե մինչ այժմ Գրիգորյանն ու Գորինովը հերքումով հանդես չեն եկել և չեն հրաժարվել, որ Յուրի Սեմյոնովն իրենց հետ անմիջական կապ չունի, ապա նշանակում է, որ նրանք կիսում են այն բոլորը հերյուրանքները, որ կան տեսաուղերձում և հաստատում են, որ նա արտահայտել է այս կոնֆլիկտում իրենց պաշտոնական դիրքորոշումը: 

Յուրի Սեմյոնովի խոսքերից ո՞րն է ճիշտ. 

-Բաժնետերերի միջև հակասությունների սկզբում Նատալյա Աբրահամյանը եղել է բաժնետերերից մեկը (50% բաժնետոմսեր), մյուս բաժնետերը հանդիսանում է Ռուբեն Գրիգորյանը:

-2016 թվականին բաժնետեր  Նատալյա Աբրահամյանի շահերը լիազորագրով սկսել է ներկայացնել փաստաբան Ալեքսանդր Կառաֆելովը:

- Փաստաբան Ալեքսանդր Կառաֆելովը, գործելով իր վստահորդի շահերից, հանցագործության մասին հայտարարություն է տվել ՆԳՆ, որտեղ ստուգումների արդյունքում հարուցվել է քրեական գործ:

-Այս պահին Ռուբեն Գրիգորյանի հետ մեկտեղ ընկերության բաժնետեր (50 %) է հանդիսանում Վարդան Խաչատրյանը: 

Յուրի Սեմյոնովի տեսաուղերձում փաստաբան Ալեքսանդր Կառաֆելովի գործողությունների մասին ասված մյուս բոլոր խոսքերը հանդիսանում են նրա երևակայության արդյունքը, իսկ տեղեկատվության ներկայացման ձևը և կոնֆլիկտի շուրջ անառողջ իրարանցման ձևավորման փորձ, որով նպատակ ունեն խուսափել կատարած հանցագործությունների համար պատասխանատվությունից: 

Յուրի Սեմյոնովն իր ուղերձում հայտարարում է, որ մեր կողմը, իբր պատահաբար, Ռուբեն Գրիգորյանի հետ ընկերության հավասարազոր բաժնետեր է դարձել: Մեր կողմը, իբր շահադիտական նկատառումներով, որոշել է յուրացնել ամբողջ բիզնեսը, ինչ-որ ժամանակից սկսած չբավարարվելով իր մասով: Մեր կողմը, իբր հնարավորություն չունենալով ընկերության ղեկավար Գորինովին և մյուս բաժնետեր Գրիգորյանին ներկայացնել ոչ մի հիմնավոր պահանջ, հետաքննության և դատախազության հետ կոռուպցիոն հարաբերությունների մեջ է մտել և հակառակ կողմին քրեական պատասխանատվության ենթարկելու միջոցով ձգտում է բիզնեսը զավթելու համար ճանապարհ հարթել: 

Ըստ տվյալ կոնֆլիկտի էության՝ մեր կողմը կատարում է հետևյալ հայտարարությունը. 

Չնայած, որ Գրիգորյանը տիրապետում է բիզնեսի ընդամենը կեսին, զավթել է բիզնեսն ամբողջությամբ: Ընկերության հիմնական ակտիվի, առևտրի կենտրոնի օգտագործման, վարձակալություններից ստացված միջոցների բաշխման որոշումներն ընդունում է գործնականում միահեծան: Նա այնպիսի պայմաններ է ստեղծել, որոնցով մյուս բաժնետիրոջը զրկել է որոշումների ընդունման, ընկերության կառավարման մարմնի կազմավորման, ակտիվների կառավարման և դրանց հավատարմագրային կառավարման հանձնելու հնարավորությունից: Այդ ամենը կատարվում է ընկերության գործունեության արտաքին բարենպաստ կերպարի ներքո: Ընկերությունը ղեկավարում է տնօրեն Գորինովը: Առևտրի կենտրոնը հավատարմագրային կառավարման է տրվել «Վեյնետ Թրեյդինգ» ընկերությանը: Բաժնետերերի եռամսյակային ժողովներին բաժանվում է եկամուտը, որը վճարվում է բաժնետերերին: 

Իսկ ի՞նչ է իրականում թաքնված այս թվացյալ արտաքին բարեկերպության տակ: Գլխավոր տնօրեն Գորինովին պաշտոնում բաժնետերերը չեն նշանակել: Բաժնետերերը նրա հետ պայմանագիր չեն կնքել: Այն փաստաթղթերը, որ ներկայացնում է Գորինովը որպես իր լիազորությունների հաստատում, կեղծված են, իսկ դրանց վրա բաժնետեր Նատալիա Աբրահամյանիստորագրությունը կեղծված է: 

Առևտրի կենտրոնը «Վեյնետ Թրեյդինգ» ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելու Գորինովի կողմից ստորագրված պայմանագիրը բաժնետերերի հետ չի համաձայնեցվել ու բաժնետերերի հավանությունը չի ստացել: «Վեյնետ Թրեյդինգ» ընկերությունն անմիջական կապ ունի Գորինովի և Գրիգորյանի հետ, որը հաստատվում է այն հանգամանքով, որ հավատարմագրային կառավարման պայմանագիրը «Վեյնետ Թրեյդինգ» ընկերության կողմից ստորագրված է Ռուբեն Գրիգորյանի կողմից, իսկ պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագիրը «Վեյնետ Թրեյդինգ» ընկերության կողմից ստորագրել է Գորինովը:Միաժամանակ  «2 НК» ԲԸ կողմից հավատարմագրային կառավարման պայմանագիրը նույնպես ստորագրված է նույն Գորինովի կողմից: 

«2 НК» ԲԸ միջոցների բաշխման համակարգը կազմակերպված է այնպես, որ առևտրի կենտրոնի վարձակալությունից ստացվածբոլոր միջոցները նստում են «Վեյնետ Թրեյդինգ» ընկերության հաշվեհամարին, որը վերահսկվում է Գրիգորյանի և Գորինովի կողմից, և միայն այն միջոցները, որոնք Գրիգորյանն ու Գորինովը բավարար են համարում, արդեն անցնում են «2 НК» ԲԸ հաշվեհամարին՝եկամտի տեսքվ բաժնետերերի միջև բաժանելու համար: 

Փաստաբան Կառաֆելովի նախաձեռնությամբ կատարված փորձաքննությունը հաստատել է առևտրի կենտրոնի վարձակալությունից բաժնետերերին հատկացվող եկամուտների բավարարության՝ կոնֆլիկտի մեր կողմի կասկածները: Փորձաքննությունը բացահայտել է բազմամիլիոն պակասորդ: 

Բոլոր նշված փաստերն ունեն փաստաթղթային հաստատում, որոնք մեր կողմից ներկայացվել են հետաքննությանը: 

Իրականում տվյալ կոնֆլիկտը փաստաբան Կառաֆելովի մասնակցությունից հետո չի սկսվել: Այն հին նախապատմություն ունի: Բաժնետեր Նատալիա Աբրահամյանը բազմաթիվ տարիներ փորձել է իր համար բաժնետիրոջ իր իրավունքներն իրականացնելու հնարավորություն ստանալ, սակայն մշտապես բախվել է կոշտ դիմադրության: Գրիգորյանն ու Գորինովը, քողարկվելով թվացյալ բարեկերպության շղարշի տակ, հասանելի չեն դարձրել ընկերության փաստաթղթերը և տեղեկությունները: Միայն մեծ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հետաքննությանը և դատախազությանը կատարված հանցագործությունների վերաբերյալ բավարար ապացույցներ ներկայացնել և նրանց  ուշադրությունը հրավիրել խնդրին: 

Ես հույսով հետևում եմ իրավիճակի զարգացմանը, բայց ժամանակից շուտ չեմ գայթակղվում դրա լուծմամբ, քանզի լավ հասկանում եմ, ինչպիսի մարդիկ են ներկայացնում կոնֆլիկտի հակառակորդ կողմը, ինչ մեթոդներով են պատրաստ շահարկել և ինչ միջոցների են ընդունակ, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից:

Ալեքսանդր Կառաֆելով

Մեկնաբանություններ (1)

Эдуард
Очень даже внятно!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter