
Սահմանամերձ Ճամբարակ համայնքին գույք նվիրաբերվեց
Կառավարության նիստին հաստատվեց որոշում, ըստ որի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքին գույք կնվիրաբերվի։ Նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Նախարարի խոսքով՝ լուծարել են Ուսումնական կենտրոն ՊՈԱԿ-ը, որը գտնվում էր ֆինանսների նախարարության հսկողության ներքո և այնտեղ բավականին պահպանված գույք կա։
«Ճամբարակ համայնքի համայնքապետը մեզ դիմել է նամակով, մենք խնդրում ենք Կառավարության թույլտվությունը, որպեսզի ամբողջ գույքը՝ այնտեղ կան նաև համակարգիչներ, որոնք օգտագործման ենթակա են, մենք նվիրաբերենք Ճամբարակ համայնքին, որը սահմանամերձ համայնք է»,- ասաց նա:
Գույքը կնվիրաբերվի Ճամբարակ համայնքի դպրոցներին և վարչական այլ շենքերին՝ ապահովելով վերջիններիս կահավորման և համակարգչային տեխնիկայով համալրման հարցը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել