Անասունների գողերին գտան
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12.00-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժին է դիմել Շենիկ գյուղի մի բնակիչ՝ հայտնելով, որ գիշերը իր անասնագոմից գողացել են 3 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:
Նույն օրը ոստիկանները Արաքս գյուղից բերման են ենթարկել 33 և 36 տարեկան երկու տղամարդկանց, որոնք խոստովանել են հանցանքը: Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել