
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը, հայտնում է նախագահի պաշտոնական կայքը:
Նախագահ Սարգսյանը և դեսպան Չեպլակը քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններից բացի, քննարկել են բազմակողմ ձևաչափով՝ միջազգային կառույցներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է եղել նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո այդ փաստաթղթի շրջանակներում հայ-լեհական համագործակցության զարգացմանը:
Զրուցակիցները միջպետական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից մեծապես կարևորել են միջխորհրդարանական երկխոսության ակտիվացումը:
Հանդիպմանը հանրապետության նախագահը և Լեհաստանի դեսպանը մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:
Մեկնաբանել