
Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայ-Ռուսական համալսարանի Շրջանավարտների ակումբի անդամների հետ
Հայ-Ռուսական համալսարանի Շրջանավարտների ակումբի հրավերով այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը համալսարանի ռեկտոր, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի և Շրջանավարտների Ակումբի անդամների հետ, փոխանցում է համալսարանի մամուլի ծառայությունը:
Երիտասարդ մասնագետները Արմեն Սարգսյանի հետ կիսվել են իրենց մոտեցումներով՝ տարբեր ոլորտներում առկա առաջնահերթ խնդիրների և անելիքների մասին, իրենց պատրաստակամությունն են հայտնել մասնակցելու և սատարելու պետության և տնտեսության ամրապնդման խնդիրների լուծմանը:
Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նման մոտեցման և երկրի զարգացմանը մասնակցելու պատրաստակամության համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել