HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում քննարկվել են դեղագործության ոլորտի զարգացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում ընդունել է դեղագործական ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են ոլորտի հետագա զարգացմանն ուղղված քայլերն ու հնարավորությունները, տեղեկացնում է գործադիրի պաշտոնական կայքը:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հարկային և մաքսային վարչարարությանը, օրենսդրական դաշտի բարելավմանը, արտահանման խթանմանն ու ծավալների ավելացմանը, նոր շուկաների ներգրավմանը, այդ ուղղությամբ պետական օժանդակության գործիքակազմերին առնչվող հարցերի: Դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների կողմից հնչեցվել են տարբեր առաջարկություններ: 

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը կքննարկի պրագմատիկ, իրագործելի, առարկայական բոլոր առաջարկությունները՝ հավելելով, որ գործադիրը պատրաստ է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել կոնկրետ ծրագրերի և նախաձեռնությունների: Վարչապետը պատասխանատու գերատեսչություններին հանձնարարել է քննարկված հարցերը պահել ուշադրության կենտրոնում և այդ ուղղությամբ իրականացնել համապատասխան քայլեր: 

Մեկնաբանություններ (1)

Արամ
Գուցե կառավարությունը քննարկի նաև այն քաղաքականությունը որի արդյունքում քաղցկեղով հիվանդ և արդեն մետաստազներով անձանց միակ ռեալ փրկության դեղը՝ մեր երկրում 5 անգամ թանկ է վաճառվում քան օրինակ Մոսկվայում: Եվ սա այն պարագայում երբ արտադրողը դեղը տրամադրում է նույն գնով:Անձամբ եմ տեսել ինչպես այդ դեղի պատճառով ինչպես են հիվանդները թևաթափ լինում և հաշտվում մահվան հետ, քանի որ ի վիչակի չեն այդ դեղը գնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter