HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապահովագրողներն իրավունք չունեն զանգահարել իրենց հետ պայմանագիր չկնքած մարդկանց. ավտոապահովագրողների բյուրո

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ ապահովագրող գործակալների կամ ընկերությունների կողմից իրենց հետ պայմանագիր չկնքած անձանց զանգահարելը անձնական տվյալների ապօրինի օգտագործում է, ինչի համար նման զանգեր ստացողները կարող են դիմել իրավապահ մարմիններին:

Բյուրոն հայտնում է, որ վերջին շրջանում ինչպես առանձին սպառողներից, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստանում է բողոքներ այն մասին, որ առանձին ապահովագրական գործակալներ զանգահարում և ԱՊՊԱ պայմանագիր կնքելու առաջարկություն են ներկայացնում այն ապահովագրական ընկերության անունից, որի հետ հեռախոսազանգ ստացողը չունի և երբևէ չի ունեցել կնքված ԱՊՊԱ պայմանագիր։

«Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն ևս մեկ անգամ ցանկանում է հիշեցնել հետևյալը․ նմանատիպ խնդիրների կարգավորման նպատակով բյուրոյի կողմից հաստատված ԱՊՊԱ ընդհանուր պայմաններով (որը հանդիսանում է ԱՊՊԱ պայմանագրի անբաժանելի մասը) 2016 թվականից սկսված՝ հստակ սահմանվել է, որ ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացում ապահովագրական ընկերության կողմից ստացված տեղեկությունները կարող են օգտագործվել ԱՊՊԱ պայմանագրի վերակնքման մասին անձին տեղեկացնելու կամ հիշեցնելու նպատակով միայն տվյալ անձի հետ նախկինում ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերության կամ նրա ներկայացուցիչների (ներառյալ ապահովագրական գործակալների) կողմից:

Համապատասխանաբար, բոլոր այն դեպքերում, երբ Ձեզ զանգահարում և առաջարկում են ԱՊՊԱ պայմանագիր կնքել կամ վերակնքել այն ապահովագրական ընկերության անունից, ում հետ Դուք երբևէ չեք ունեցել կնքված ԱՊՊԱ պայմանագիր, Դուք իրավունք ունեք անձնական տվյալների ապօրինի օգտագործման կամ շրջանառման վերաբերյալ հաղորդում ներկայացնել համապատասխան իրավապահ մարմիններին»,- գրված է ավտոապահովագրողների բյուրոյի հայտարարության տեքստում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter