
Հանրային ռադիոն կներկայացնի արևմտահայերեն լուրեր
Հայաստանի Հանրային ռադիոն, այսուհետ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 14:00-ի լրատվական թողարկումները կներկայացնի արևմտահայերեն: Այն կվարի հայրենադարձ Անի Զեյթունցյանը: Այս մասին տեղեկացնում է Հանրային ռադիոյի PR բաժինը։
Սփյուռքում ապրող հայրենակիցների առօրյան և գործունեությունը մշտապես Հանրային ռադիոյի ուշադրության կենտրոնում է: Այսօր էլ եթերում կան բազմաթիվ ծրագրեր, որոնք կամրջում են աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերին. «Կամուրջ», «Հայկական գաղթօջախներ», «Հայկական հետք», «Սփյուռքի ռադիոներ», «Արևմտահայերեն հաղորդումների ժամ», «Համասփյուռք», «Վերադարձ հայրենիք»:
Հավելենք, որ հաղորդաշարի սիրիահայ հաղորդավար Անի Զեյթունցյանը մեկ տարի առաջ է վերադարձել հայրենիք: Ավարտել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը: Սիրիայում մեծ ներդրում է ունեցել հայապահպանման գործում, եղել է Սիրիայի և Լիբանանի մի շարք թերթերի թղթակից: Անին արևմտահայերենի պահպանման ջատագովներից է: Այս մասին տեղեկացնում են Հանրային ռադիոյից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել