HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահվան ելքով վրաերթ Ռոստովյան փողոցում. վարորդը ձերբակալվել է

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ռոստովյան փողոցում տարեց կնոջը վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ. վարորդի ինքնությունը պարզվել է և ձերբակալվել:

Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ 2018թ. փետրվարի 10-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Ռոստովյան փողոցում, «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն Ք.Կարապետյանին՝ ծնված 1941թ., ով ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Պարզվել է, որ վրաերթից հետո մեքենայի վարորդը թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրը և հեռացել: 

Դեպքի առթիվ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում փետրվարի 11-ին  մեքենայի վարորդը ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի շուրջ:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, ստուգվել վարորդի սթափության աստիճանը:

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter