
Եղանակը առաջիկա օրերին
Հայաստանում փետրվարի 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-ի գիշերը, 18-ին շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում փետրվարի 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-ի գիշերը, 18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 14-ի ցերեկը, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել