Մարիամախոտ Թեղուտի Սուխուդյան (վիդեո)
Ֆոտոպատմությունը փոքրիկ ակնարկ է բնապահպանական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի մասին:
Հիշում եմ ձմեռ էր~
երբ հավաքեցի շորերս ու խաղալիքներս ու լքեցի հայրենի տունս` սեր փնտրելու:
Փոքր էի վեց տարեկան, բայց այսօրվա նման հիշում եմ, թե ոնց մոտեցա հորս հարցով
- Պապ, ինձ ես շատ սիրում թե Սևանը, ?
Բալես, որ Սևանը չլինի մենք չենք լինի, ինչ թաքցնեմ Սևանը!!
-Մամ, իսկ դու Արարատը թե ինձ?
Իրարից անկախ, երկուսն էլ նույն պատասխանը տվեցին:
Ես շուռ եկա, գնացի իմ սենյակ իրերս հավաքեցի` լացս կոկորդի մեջ սեղմած, դուրս էկա փողոց ձմռան ցուրտ գիշերով` սէր փնտրելու:
Մերոնք, իհարկե ետ բերեցին, չթողեցին հեռանամ))
Բայց ես նոր եմ պարզում մերոնց իմաստուն սէրը իմ հանդեպ!!!
Ես Սևանի մեջ եմ, Ես Արարատի մեջ եմ ու ինձ էդպիսի սիրով են սիրել, ընդարձակ ~ տարերային, որն իր մեջ ընդգրկում էր ավելի մեծ ԻՄ ԵՍԸ:
Էդպես ես նույնացա ավելի մեծ արժեքների հետ, քան սեփական երեխուն սեփական մարմնի մեջ սիրել-փափագելն ու աշխարհից առանձնացնելն է:
Ապրեք դուք` ծնողներ!!!
Հիմա ես գիտեմ, որն է իսկական ընտանիքը~
Հեղ.՝ Մարիամ Սուխուդյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել