HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետարանի հայտարարությունը՝ ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» և Հանրապետական խմբակցությունների անդամների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Երևան քաղաքի ավագանու 2018թ. փետրվարի 13-ի նիստում ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կողմից թույլ է տրվել ավագանու ինստիտուտը վարկաբեկող, ավագանու նիստի կանոնակարգը միտումնավոր խախտող, ավագանու մյուս անդամների, նիստին ներկա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքները ոտնահարող, հային, երևանցուն և, ընդհանրապես, անթույլատրելի ու բանական մարդուն ոչ վայել, կանխամտածված արարք՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ և ժամանակավորապես խաթարելով ավագանու բնականոն աշխատանքը:

Չփորձելով իրավական գնահատական տալ ակնհայտ նախապատրաստված այդ արարքին, ինչպես նաև նիստին մասնակից ավագանու այլ անդամների և աշխատակազմի ներկայացուցիչների առողջությանը հասցված վնասին, Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է նման արարքն ու վարքագիծը թե՛ Երևանի քաղաքապետարանի շենքում, թե՛ Երևան քաղաքում, թե՛, առհասարակ, որի արդյունքում վնաս կարող է հասցվել յուրաքանչյուր երևանցուն»:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանում մարդկանց միամիտ (ու դեմագոգ) մի զանգված կա, որ ԴԵՌ նստած-սպասում են, որ ՀՀ ներկա (օտարահպատակ) իշխանությունները «կպայքարեն» արտագաղթի դեմ: Մի՞թե դժվար է հասկանալ, որ արտագաղթը բնավ էլ վատ չէ իշխանություննե՛րի համար: Դրսից փող են ուղարկում ու թեթևացնում իշխանությունների գործը (այդ փողից հարստանում են նաև իրենք): Բացի այդ՝ ինչքան քիչ մարդ Հայաստանում, այնքան իշխանությունների դեմ պայքարող քիչ մարդ կլինի: Դրա համար է Շարմազանովը աջ ու ձախ ասում,որ «ամենալավ ներդրումը եկեղեցի կառուցելն է»: Ինչքան «հոտը» հնազանդ մնա, այնքան իշխանությունների քեֆը երկար կտևի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter