
Ճանապարհները հիմնականում անցանելի են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 09:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սիսիան-Գորիս, Սոթք-Քարվաճառ և Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին, Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Տրանսպորտի նախարարությունը վստահեցնում է, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Փետրվարի 18-ին շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մեկնաբանել