
Երթևեկության փոփոխություն Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհի 51,500-56,500 կմ հատվածում փետրվարի 14-ից կկատարվի երթևեկության փոփոխություն։
Աջակողմյան երթևեկելի գոտու ասֆալտե ծածկույթով ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների պատճառով ճանապարհի այդ հատվածը ժամանակավորապես կփակվի։
Տրանսպորտային միջոցների երթևեկը նշված հատվածում կկազմակերպվի ձախակողմյան երթևեկելի գոտու արդեն վերակառուցված բետոնապատ ճանապարհով։
Նախարարությունը տեղեկացնում է, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2-ի շինարարությունն իրականացնում է իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը: Կառավարման խորհրդատուն և շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպությունը ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Էպտիսա» ընկերությունների համատեղ ձեռնարկությունն է:
Մեկնաբանել