HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օտարերկրյա լրագրողների և բլոգերների խումբն այցելել է Արցախ

«Արցախակերտում» ՀԿ փետրվարի 10-13-ը կազմակերպել էր օտարերկրյա լրագրողների և բլոգերների մի խմբի այցելությունն Արցախ։ Խմբում ներգրավված են եղել ներկայացուցիչներ Ռուսաստանից, Լատվիայից, Հունգարիայից, Ֆրանսիայից, Ալժիրից և Իտալիայից՝ հայ բլոգերների ուղեկցությամբ: Ըստ ՀԿ-ի հաղորդագրության՝ այցի նպատակն էր մասնակցել ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, ինչպես նաև՝ ծանոթանալ երկրի պատմությանը, մշակույթին և զարգացման ներուժին:

Այցի շրջանակներում խմբի անդամները բովանդակալից հանդիպումներ են ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԳ նախարար Մասիս Մաիլյանի, Մարդու իրավունքների պաշտման Ռուբեն Մելիքյանի հետ, որի ընթացքում արցախյան ներկայացուցիչները պատասխանել են մասնակիցների կողմից բարձրաձայնված բազմաթիվ հարցերի:

Կազմակերպվել են նաև խմբի ճանաչողական այցեր առաջնագիծ, արտադրական որոշ ձեռնարկություններ, Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ինչպես նաև՝ որոշ տեսարժան վայրեր:

Փետրվարի 13-ին օտարերկրյալ լրագրողները և բլոգերները մասնակցել են նաև ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter